Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս  Նաիմ Շահինը Օրդու քաղաքում մասնակցել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային կառույցի նիստին, որի ընթացքում հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը պնդել է, թե Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի։ «Ասում են՝ հարց, հարց։ Ո՞րն է այդ հարցը։ Ես փնտրում եմ, սակայն հարցը չեմ գտնում։ Խնդիրը ճանապա՞րհն է, ե՞րգը, տարա՞զը։ Քուրդն այս երկրում ոչ մի խնդիր չունի»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։