Պուտինի անգութ արտաքին քաղաքականությունը Ռուսաստանին թողել է առանց հուսալի դաշնակիցների, բացի Ղազախստանից եւ Հայաստանից: Այդ մասին ասվում է The Christian Science Monitor-ի կայքում հրապարակված հոդվածում:
«Հյուսիսային հոսք» գազատարի բացմանը նվիրված հոդվածում վերլուծաբանը նշում է, որ տվյալ նախագիծը ավելի է ամրապնդել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, միեւնույն ժամանակ «Գազպրոմը» շատ թուլություններ ունի:
«Հարցն այն չէ, թե «Գազպրոմը» կհրաժարվի իր պարտավորություններից, այլ կկարողանա՞ արդյոք գազի խոշորագույն արտադրողը առաքել ամեն ինչ, որ խոստանում է: Ռուսաստանը տիրապետում է գազի համաշխարհային պահուստների հինգերորդ մասին, սակայն դա չի նշանակում, որ «Գազպրոմը» տեխնիկական կամ ֆինանսական միջոցների է տիրապետում, որ հանի դա գետնի տակից»,- գրում է վերլուծաբանը:
Հոդվածում նշվում է, որ քանի դեռ պարզ չէ` կարող է արդյոք «Գազպրոմը» լրացնել «Հարավային հոսքը», ինչով էլ պայմանավորված է գազի հավելումները հարեւաններից գնելու ձգտումը: «Հարավային հոսքն» ավելի շատ է նմանվում բլեֆի` Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու ու եվրապական ընկերություններին կասպիական տարածաշրջանում սեփական գազատարներ կառուցելու մտքից հրաժարեցնելու համար:




























