Պետերբուրգում, նոյեմբերի 7-ին, կոմունիստների ցույցի ընթացքում Ֆինլանդական կայարանի դիմաց հակակառավարական բաններ տեղադրելու փորձի համար ձերբակալված երկու տղամարդիկ Հայաստանի քաղաքացիներ են:
«Հայաստանի քաղաքացիներ Բաղդասարյանը եւ Հովհաննիսյանը ձերբակալվել են Լենինի անվան հրապարակի շինության ճակատային մասում հակակառավարական բաններ տեղադրելու փորձի համար», -«Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը: Նրանք երկուսն էլ Հյուսիսային մայրաքաղաքում ժամանակավոր գրանցում ունեն: Ձերբակալման մասին տեղեկացվել է դիվանագետներին, հավելել է նա:
Երկուշաբթի օրը ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին նվիրված երթին եւ հանրահավաքին մասնակցել է գրեթե հազար մարդ: Նշվել էր, որ ոստիկանները չորս մարդ են ձերբակալել. երկուսին` հրատեխնիկա օգտագործելու համար, եւս երկուսը փորձել էին բանները տեղադրել շինության տանիքին: Իրավախախտների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:




























