Հայաստանի պաշտպանության նախարարությունում, նոյեմբերի 7-12-ին, տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք 17 նախարարություններից, մարզպետարաններից եւ Երեւանի քաղաքապետարանից:
Հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսությամբ հանդես են գալու ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Հավաք-պարապմունքները նոյեմբերի 11-ին շարունակվելու են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում:




























