Նոյեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Միջազգային հումանիտար իրավունքի 4-րդ միջազգային կոնֆերանսի բացման արարողությունը:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանում Կարմիր խաչ միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆին, Հայաստանի արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:
Երիտասարդ հետազոտողների համար կազմակերպվող «Միջազգային հումանիտար իրավունք. Խնդիրներ եւ զարգացման հեռանկարներ» կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 11-ը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության` Միջազգային հումանիտար իրավունքի հարցերով Խորհրդատվական ծառայության եւ Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի հովանու ներքո:




























