Լեհաստանում խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ տեղի կունենա Սեյմի նիստը, որտեղ վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է կառավարության հրաժարականի մասին:

Այդպիսով նա կատարել է ֆորմալ գործընթաց, որը պահանջում է լեհական սահմադրությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրվա ընթացքում նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարգադրություն է տալու Տուսկին ձեւավորել նախարարների նոր խորհուրդ: Պետության ղեկավարը լրագրողների հետ հարցազրույցում հաստատել է, որ «նոր կառավարության ղեկավարման պարտավորությունը դրվելու է Դոնալդ Տուսկի վրա»:

Աղբյուրը հայտնում է, որ նոր պատգամավորների մեծամասնությունը գիտական աշխարհի ներկայացուցիչներ են, իսկ փոքրամասնությունը` տնտեսագետներ եւ քաղաքագետներ,: Բացի այդ, լեհական սեյմի պատմության մեջ առաջին անգամ նրա մեջ են մտել սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ: