Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն ավարտել է կառավարության արտակարգ նիստը, որի ժամանակ հրաժեշտ է տվել կառավարության անդամներին, հաղորդում է Reuters-ւ:
AP գործակալությունն, իր հերթին, հաղորդում է, որ Հունաստանի կառավարության անդամները եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել վարչապետին:
Միաժամանակ, գործակալության` կառավարությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, երկրի խոշորագույն կուսակցությունները` սոցիալիստների «ՊԱՍՈԿ»-ը եւ աջ-կենտրոնամետ «Նոր Դեմոկրատիա»-ն դեռ համաձայնության չեն եկել նոր կոալիցիոն կառավարության կազմի շուրջ:
Սպասվում է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա մինչեւ կեսգիշեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պապանդրեուն այսօր կառավարության արտակարգ նիստ է հրավիրել, որ նոր կոալիցիոն կառավարություն ձեւավորվի եւ նոր վարչապետ ընտրվի:




























