Սուդանի Ինքնիշխան Խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի որդին Անկարայում տեղի ունեցած վթարից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է DHA-ն։

Նրա խոսքով՝ Մոհամեդ Ֆաթթահ ալ-Բուրհանը վթարի է ենթարկվել մայրաքաղաքի Գելբաշի շրջանում։ Նա վարել է մոտոցիկլետ և բախվել դիմացի մեքենային: Մոտոցիկլետը շրջվել է, իսկ վարորդը մի քանի մետր այն կողմ շպրտվել։ Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները լուրջ վնասվածքներ են հայտնաբերել։

Մոհամմեդ Ֆաթթահ ալ-Բուրհանը տեղափոխվել է Բիլքենթ շրջանի քաղաքային հիվանդանոց, որտեղ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։

Մեքենայի վարորդը, որին բախվել էր մոտոցիկլետը, բերման է ենթարկվել: Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքներն ու պատճառները։