Արագածոտնի մարզում, այսօր` նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ապարան քավաքի բնակիչ, 33-ամյա Ս. Ղազարյանն իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի 24 ՕՍ 123 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանած «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ 721 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ վրաերթի ենթարկել անցորդներ`Ապարան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մ. Ստեփանյանին, Ապարան քաղաքի բնակիչ, 27-ամյա Վ. Հարությունյանին եւ բախվել Ապարան քաղաքի բնակիչ, 30-ամյա Լյովա Թադեւոսյանի վարած «ՎԱԶ 2105» մակնիշի 61 ՏՍ 882 պետհամարանիշի ավտոմեքենային:
Ն.Ստեփանյանը եւ Վ.Հարությունյանը ստացված մարմնական վնասվածքներից տեղափոխվել են Ապարան քաղաքի, այնուհետ` Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























