Արարատի մարզում, նոյեմբերի 8-ին, «Դաբաղի ինստիտուտի» մոտ (Ն.Խարբերդ) տուն է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Խարբերդ գյուղի 30-րդ փողոցի թիվ 40 տունը: Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.56-ին, մարվել`17.42-ին:

Այրվել է Կ. Դիլբարյանին պատկանող 60 քմ մակերեսով բնակարանն` ամբողջությամբ: