Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին չի հետաքրքրում վարչապետի պաշտոնը` խորհրդարանից խիստ կախման մեջ  լինելու պատճառով:

Պատասխանելով EurActiv լեհական բյուրոյի թղթակցի այն հարցին, թե արդյոք նախագահական ժամկետն ավարտվելուց հետո մտադիր է վարչապետ աշխատել, Սահակաշվիլին նշեց, որ Վրաստանի նոր Սահմանադրությամբ նախագահը  պահպանում է հիմնական իշխանությունը, իսկ վարչապետը խորհրդարանից լիակատար կախման մեջ է գտնվում:

«Այնպես որ, վարչապետի  պաշտոնն այնքան էլ հետաքրքրական չէ այն մարդու համար, ով այսօր  նախագահ է»,- Սահակաշվիլիի խոսքերը մեջբերել է «Գռուզիա Online»-ը: