Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինն այսօր` նոյեմբերի 9-ին աշխատանքային հերթական խորհրդակցություն է անցկացնելու:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքային խորհրդակցության օրակարգով նոր պաշտոնանկություններ նախատեսված չեն: Ըստ օրակարգի, քննարկվելու են միայն կուսակցության գործունեությանը վերաբերող հարցեր, ներկուսակցական խնդիրներ:
Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ՀՀԿ գործադիր մարմնի նիստերին հաջորդել են աղմկոտ հրաժարականներ:




























