Ֆրանսիայի Մարսել քաղաքում 20 հոգանոց քուրդ երիտասարդների խումբը մտել է La Provence թերթի խմբագրություն եւ բողոքի ակցիա իրականացրել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ երիտասարդների խումբը նոյեմբերի 9-ի առավոտյան մտել են La Provence թերթի խմբագրություն եւ որոշ ժամանակով գրավել այն՝ խմբագրության աշխատակիցների ուշադրությունը հրավիրելով թուրքական կառավարության կողմից իրականացվող մարդկության դեմ հանցանքների վրա։
Խմբի անդամները նշել են, որ Թուրքիան PKK-ի զինյալների դեմ քիմիական զենք են կիրառել եւ ամբողջովին մեկուսացրել են Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանին։
Նշենք, որ վերջին 2 ամսում Եվրոպայի տարբեր երկրներում ապրող քրդերը պարբերաբար մտնում են տարբեր հեռուստաըներություններ եւ թերթերի խմբագրություններ` հայտնելով իրենց բողոքն ու պահանջները:



























