Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը մասնակից չէ մասսայական բռնաբարություններին, որոնք տեղի են ունեցել իր հոր կառավարման տարիներին: Այդ մասին հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն:

Ավելի վաղ գլխավոր դատախազը Լիբիայի ղեկավարությանը մեղադրել է այն բանում, որ այն հրամաններ է տվել բռնաբարել կանանց` ժողովրդին ահի մթնոլորտում պահելու համար, հաղորդում է Reuters-ը: Մորենո-Օկամպոն հայտարարել է, որ իրենք ապացույցներ ունեն, որ այդ հանցագործությանը մասնակից է ռազմական հետախուզության ղեկավար Աբդուլա աս-Սենուսին, բայց Սեյֆի դեմ որեւէ ապացույց չկա:

Հունիսին «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները, հայտարարել են, որ երեք ամսվա ընթացում անցկացված հետազոտությունները չեն հայտնաբերել որեւէ ապացույց Քադաֆիի ռազմական համախոհների կողմից կանանց զանգվածային բռնաբարության մասին: