Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր վերադասավորումներ է իրականացրել ոստիկանական համակարգում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ ոստիկանապետի հրամանով փոխգնդագետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ` ազատվելով ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Կենտրոնի բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Արթուր Հովհաննիսյանը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նոր Նորքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ:




























