ՌԴ ԱԳՆ-ում նոյեմբերի 10-ին կայացել է Ռուսաստանի դաշնության փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հանդիպումը Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ:

ՌԴ ԱԳՆ-ի կայքը հաղորդում է, որ Ադրբեջանի` 2012-2013-ի համար ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ, քննարկվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգում եղած հարցերը, որոնք կապված են անվտանգության եւ կայունության հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային խոշոր հակամարտությունների կարգավորման հարցերը, առաջին հերթին Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Կողմերը շեշտել են ռուս-ադրբեջանական կառուցողական փոխազդեցության կարեւորությունը Խորհրդի շրջանակներում` հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի ավանդական բարեկամական հարաբերությունները: