Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր, 46-ամյա Կարեն Պետրոսյանը նոյեմբերի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժստացիոնարի հիվանդախցում հանկարծամահ է եղել:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Պետրոսյանը ձերբակալվել էր 2011թ. սեպտեմբերի 18-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8 կետի (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (ավազակություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), 185 հոդվածի 2-րդ մասի 1 կետի (գույքն դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























