Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:25-ին Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 4 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդի երկրաշարժ: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Տուժածներ եւ ավերածություններ չկան:




























