Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ միջուկային զենքի ոչնչացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը դադարել է գործել, հայտնել է РБК-ն։
Տոկիոյում 1993 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի նպատակն էր նպաստել միջուկային զենքի անվտանգ ոչնչացմանը, որը Մոսկվան պետք է կրճատեր ըստ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի, ինչպես նաև իր միակողմանի որոշումների:
Այդ նպատակով ստեղծվել էր հատուկ կոմիտե, որի շրջանակում Մոսկվան և Տոկիոն որոշում էին նման փոխգործակցության առաջնահերթ ոլորտները, տեղեկություններ և հետազոտությունների արդյունքներ էին փոխանակում, մշակում համագործակցության որոշակի ծրագրեր։




























