Զոհվել է մեկ հրշեջ, վիրավորվել երեք հոգի Օռլովի մարզի Լիվեն քաղաքի գրոհի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 27-ի գիշերը, տեղեկացրել է նահանգապետ Անդրել Կլիչկովը։
Նրա խոսքով՝ անօդաչուն ընկել է վառելիքալցակայանի տարածքում։ Դրոնն ընկնելով՝ վնասել է վարչական շենքի ճակատամասը, ասել է նահանգապետը։ Երբ պատահարի վայր են եկել օպերատիվ ծառայությունների եւ քաղաքի վարչության աշխատակիցները, լցակայանի տարածքը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհի։ Զոհվել է հրշեջ մասի վարորդը։
Astra-ի տեղեկացմամբ՝ դրոնների գրոհի ժամանակ վնասվել են երկու ավտոլցակայաններ Ֆրունզեի փողոցում, Լիվենի նավթաբազայի մոտ։ Դրանք «Ռոսնեֆտի» եւ «Նորդ գազի» լցակայաններն են։


























