Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ ռուսական օկուպացիոն բանակն ամեն ամիս կորցնում է 24 հազար զինվոր Ուկրաինայի դեմ պատերազմում, Շոլցի հայտարարությունը մեջբերել է n-tv-ն։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրաստ է զոհաբերել մեծ թվաքանակով զինվորականների իր սանձազերծած զավթողական պատերազմում։

«Կա թիվ, որը վկայում է ամեն ամիս 24 հազար զոհի կամ ծանր վիրավորի մասին»,- ասել է Շոլցը քաղաքացիների հետ երկխոսությունում։

Նրա խոսքով՝ Պուտինը հաշվի չի առնում պատերազմում իր բանակի զոհերի թվաքանակը՝ «հանուն իմպերիալիստական մեծամոլության»։