ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցային ռեժիմը՝ ուղղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք, ըստ միության, խախտել են մարդու իրավունքները ՌԴ-ում։ Այս մասին տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրներին։

Ինչպես գրել է գործակալությունը, նոր ռեժիմը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանում «ընդդիմության հետապնդումների համար պատասխանառու անձանց եւ կազմակերպությունների դեմ»։ Դրանք, մասնավորապես, ներառում են նրանց ակտիվների սառեցում եւ միության երկրներ մուտքի արգելք։ Ինչպես նշել է DPA-ն, ոչ պաշտոնապես նոր ռեժիմն անվանվել է Ալեքսեյ Նավալնու անունով։

Որպես առաջին քայլ պատժամիջոցների ցուցակի նոր ռեժիմում կմտցվեն մոտ 20 անձինք եւ կազմակերպություններ, տեղեկացրել են գործակալության աղբյուրները։