ՆԱՏՕ գծով դաշնակիցները դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգից ավելի շատ հստակություն են պահանջում 100 մլրդ եվրոյի չափով Ուկրաինայի օգնության ֆոնդ ստեղծելու վերաբերյալ՝ ի հաշիվ դաշինքի անդամ երկրների մուծումների հաջորդ հինգ տարիներին։ Այդ սխեմային Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասնակցության հարցը բաց է մնում, տեղեկացրել է Politico եվրոպական պարբերականը։
Թերթի տվյալներով՝ վերջին շաբաթներին Ուկրաինայի անգամ որոշ մերձավոր կողմնակիցներն արեւելաեվրոպական երկրներում սկսել են ավելի զուսպ վերաբերվել Սթոլտենբերգի պլանին՝ հարց տալով, թե «որտեղ եւ երբ է ստացվելու այդ հսկայական գումարը»։ Նշվել է, որ այդ երկրները Սթոլտենբերգից ակնկալում են «ավելի մեծ հստակություն» ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որը նախատեսված է Պրահայում, մայիսի 30-31-ին։
Պարբերականը նշել է, որ ներկա պահին հայտնի չէ, թե կաջակցեն արդյոք այդ պլանին Գերմանիան եւ Ֆրանսիան։ Եթե Ֆրանսիայի կառավարությունը տրամադրված է «պահպանել պաշտպանական ծախսերը ԵՄ, այլ ոչ թե ՆԱՏՕ շրջանակում», ապա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «չի ցանկանում ավելին ծախսել, քան արդեն տրամադրվել է Գերմանիայի կառավարության խոստումների համաձայն»։ «Ուկրաինայի բարեկամ երկրի անունը չնշած պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ինքը «չի զարմանա», եթե 100 մլրդ եվրո գումարը «վերջնարդյունքում վերանայվի»։





























