Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մայիսի 27-ի երեկոյան մերձմոսկովյան Բալաշիխայում անօդաչու է խփվել։ Քաղաքային օկրուգի ղեկավար Սերգեյ Յուրովի տեղեկացմամբ՝ բեկորների ընկնելու հետեւանքով տուժել է երկու տղամարդ։

Սկզբում տեղեկացվել էր, որ բեկորներից ոչ ոք չի վնասվել։

Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ խփված անօդաչուի բեկորները ընկել են մասնավոր տան վրա։ Յուրովը նշել է, որ այնտեղ գտնվում էին մի տարեց զույգ, նրանց աղջիկը եւ թոռնուհին, նրանք չեն տուժել։

«Հարեւան փողոցում ընկած բեկորները վնասել են երկու տղամարդու։ Մեկին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Երկրորդը միջին ծանրության վերքերով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Յուրովը։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ժամը 21.00-ին մոտ Մոսկվայի մարզում խփվել է փոքր չափի օդապարիկ։ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով ավիացիոն ծառայություններին,  տեղեկացրել է, որ Մոսկվայի օդանավակայաններում փոխվել են թռիչքների եւ վայրէջքների երթուղիները։

Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի մարզում դրոնի ոչնչացման մասին տեղեկացրել էր մայիսի 10-ին։