Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շփումներ է ունեցել Ռուսական երկաթուղիներ ընկերության հետ եւ ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ Այրում Կայարանից դեպի Ալավերդի երկաթգիծը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի. «Լուծում ենք գտել, որ բեռները տեղափոխենք մինչեւ Այրում կայարան, այնտեղ հարակից հատվածում կա մի կամուրջ, որը երկար ժամանակ չի աշխատել, դա երկաթուղային կամուրջ է, վերափոխում ենք, որպեսզի դրա վրայով կարողանան բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրում կավարտենք: Այս սխեման պայմանավորվել ենք:
Վրաստանում էլ է երկաթուղին վնասված: Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել, միօնչեւ երեքշաբթի կաշխատի երկաթգիծը»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, այս պահին Ալավերդի քաղաքում աշխատում է մոտ 250 կամավոր:




























