Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից:

 Դեսպաններին դիմավորել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին տարվող աշխատանքները:

X-ի իր էջում նմանատիպ գրառում է արել նաեւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով «Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզ՝ գնահատելու ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակը»: