Վրաստանի քաղաքացուհին 50.000 ռուբլի տուգանք կվճարի ռուս-չինական սահմանը հայկական անձնագրով հատելու փորձի համար:
Ինչպես հայտնում է «Ամուր.ինֆոն», միջադեպը տեղի է ունեցել Բլագովեշչենսկ-Հայհե անցակետում, օգոստոսի սկզբին:
Վրաստանի քաղաքացուհին Բիրոբիջանում բնակվել է 2002թ. հուլիսի 5-ից: Նրա անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել էր 2007թ. գարնանը, եւ Ռուսաստանի բնակչի օգնությամբ նա կեղծ անձնագիր էր ձեռք բերել`գրանցված հրեական ինքնավար մարզում: Գրանցման ժամկետը լրանալուց հետո վրացուհին եռամսյա վիզա էր ձեւակերպել եւ որոշել մեկնել Չինաստան Բլագովեշչենսկի մաքսակետով, որտեղ էլ բռնվել էր:



























