Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, որի մասին նա ԱԺ-ում հայտարարել է նոյեմբերի 14-ին, ընդունված կհամարվի, եթե նա այսօր` նոյեմբերի 21-ին կրկնի իր հրաժարականը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն այսօր արդեն ներկայացրել է հրաժարականի իր դիմումը, ինչը նշանակում է, որ նրա հրաժարականն ընդունված է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր հրաժարականից օրեր առաջ, ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որոշվել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Ըստ ՀՀԿ աղբյուրների, այդ առաջարկն ստանալով, Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր հրաժարական տալ խորհրդարանի խոսնակի պաշտոնից եւ զբաղվել միայն ընտրական գործընթացներով:
Դրանից հետո, հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով հայտարարել է, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին:



























