Մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Սպիտակ-Գյումրի ճանապարհի 11-րդ կմ-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, «ԶԻԼ-130»  մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը ճանապարհի այդ հատվածում վրաերթի է ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ, 57-ամյա Գրիշա  Նասլյանին, ով տեղում մահացել է:

Վարորդը մնացել է դեպքի վայրում եւ ոստիկանության ծառայողների կողմից բերման  ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն