Շաբաթ օրը Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Գվոզա քաղաքում կին մահապարտ-ահաբեկիչների համակարգված հարձակումների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել և 30-ը վիրավորվել, այդ թվում 19-ը՝ ծանր, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Առաջին կին մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հարսանեկան տոնակատարության ժամանակ տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում, լրագրողներին ասել է Բորնոյի արտակարգ իրավիճակների պետական գործակալության գլխավոր տնօրեն Բարկինդո Սաիդը: «Մի քանի րոպե անց ևս մեկ պայթյուն է որոտացել հիվանդանոցի մոտ»,- ասել է Սաիդը:
Այնուհետև հուղարկավորման արարողության ժամանակ երրորդ հարձակումն է իրականացվել մահապարտ-ահաբեկչի կողմից, որը սգավորի հագուստով է եղել։
Զոհվածների թվում կան երեխաներ և հղի կանայք։





























