Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալի քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 35 մարդ, հայտնում է TRT Haber-ը։

Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, հրշեջներ և ոստիկաններ։

Հրդեհը, որը բռնկվել էր, ենթադրաբար, բնական գազից առաջացած պայթյունից հետո, մարվել է հրշեջների ուժերով։

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ որպես նախազգուշական միջոց գազամատակարարումը դադարեցվել է, իսկ տարածքը տարհանվում է։

Նա հավելել է, որ պայթյունից վնասվել է 11 շենք։