Հունաստանում քրեական գործ է հարուցել Ղազախստանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ կապված Իդրա կղզու միակ սոճու անտառի հրկիզման հետ, հայտնում է Kathimerini-ն։

Մեղադրանքը վերաբերում է ութ չափահաս ուղևորներին, քանի որ մյուս երկուսն անչափահաս են։ Լրատվամիջոցի տվյալներով, համագործակցության հայց է ներկայացվել Ղազախստանի իշխանություններին։

Նշվում է, որ նավի վարձակալներին, որից արձակվել են կղզում հրդեհի պատճառ դարձած ճայթուկները, թույլատրվել է հեռանալ Հունաստանից՝ առանց իշխանությունների կողմից ստուգվելու։

Անցյալ շաբաթ Իդրայի միակ սոճու անտառում հրդեհի պատճառ դարձած մասնավոր զբոսանավից արձակված հրավառությունը Հունաստանում մեծ վրդովմունք է առաջացրել:

Հրդեհը բռնկվել է կղզու հարավարևելյան ծայրամասում՝ Ագիոս Նիկոլաոս լողափի մոտակայքում, ծառերի և բուսականության հեռավոր տարածքում, որին մոտեցող ճանապարհներ չկան: