Քանի որ Ռաֆահի գործողությունը, ինչպես ակնկալվում է, կավարտվի առաջիկա շաբաթներին, և պատերազմը կթևակոխի նոր, ավելի պակաս ինտենսիվ փուլ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բարձրաստիճան օգնականների և ռազմական հրամանատարների հետ սկսում է իրավիճակի գնահատումը  Հարավային հրամանատարության գլխավոր շտաբում, հայտնում է Times of Israel-ը։

Նաթանյահուին Բեեր Շևայում միացել են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Ներկա բարձրաստիճան սպաների թվում են Իսրայելի բանակի շտաբի պետ Հերցի Հալևին, Հարավային հրամանատարության պետ, գեներալ-մայոր Յարոն Ֆինկելմանը, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը, 162-րդ, 99-րդ և 98-րդ դիվիզիաների հրամանատարները․ նրանք բոլորը ներկայումս կռվում են Գազայում:

Խորհրդակցությանը մասնակցում են նաև  ցամաքային զորքերի գլխավոր շտաբի օպերատիվ և հետախուզական վարչությունների ղեկավարները,և կառավարական միջոցառումների համակարգողը։