Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al-ը տեղեկացրել է, որ Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելուց հետո Վարշավայից Թել Ավիվ չվերթով իր ինքնաթիռը չի վերալիցքավորվել:

Օդանավակայանի պաշտոնյաները հրաժարվել են լիցքավորել LY5102 օդանավը դեպի Իսրայել թռիչքի համար, ասվում է El Al-ի հայտարարության մեջ:

Միջադեպից հետո ինքնաթիռը թռել է Հունաստանի Հռոդոս կղզի, որտեղ «նախքան Իսրայել թռչելը կլիցքավորվի», - հայտնել են ավիաընկերությունից:

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները հաստատել են, որ ինքնաթիռին թույլատրվել է վթարային վայրէջք  կատարել բժշկական պատճառներով։

«Ինքնաթիռը պետք է լիցքավորվեր մարդասիրական նկատառումներից ելնելով,  համապատասխան ընթացակարգը ուր որ է ավարտվելու էր, սակայն հրամանատարը  կամովին որոշեց լքել ինքնաթիռը», - AFP-ին է հայտնել թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը: