«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, հայտարարել է, որ Ֆրանսիայի ժողովուրդն իր կուսակցությանն առաջ է տարել և «գրեթե ոչնչացրել» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճամբարը, գրում է France 24-ը։
Նա կոչ է արել բացարձակ մեծամասնության հասնել ընտրությունների երկրորդ փուլում, որպեսզի իր կուսակցությունը կարողանա «վերականգնել Ֆրանսիան և վերականգնել միասնությունը»։
«Դեռ ոչինչ չենք շահել, և երկրորդ փուլը վճռորոշ է,- հայտարարել է Լը Պենը իր կողմնակիցներին:- Մեզ անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն, որպեսզի կուսակցության նախագահ Ջորդան Բարդելլան ութ օրից (նախագահ) Էմանուել Մակրոնի կողմից վարչապետ նշանակվի»։





























