Մենք մոտենում ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բանակի ոչնչացման փուլի ավարտին, իսկ նրա մնացորդների դեմ հարվածները կշարունակվեն։

Ըստ «Այսօր Իսրայելում» պորտալի՝ դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին՝ մեր պատանդների վերադարձին, ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական հնարավորությունների վերացմանը և Գազայի հատվածի վտանգ չներկայացնելու ապահովմանը: Մենք ունենք շատ լայն ճակատ, և համոզված եմ, որ կարող ենք հաղթել մեր թշնամիներին»,- շեշտել է Նեթանյահուն։