Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Խալիդ բեն Սալման ալ Սաուդի հետ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն Անկարա է ժամանել Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գյուլերի հրավերով։

Արարողության ավարտին նախարարներն առանձնազրույց են ունեցել։ Միաժամանակ, բանակցություններ են տեղի ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ։