ԱՄՆ-ը և 28 գործընկեր երկրներ սկսել են աշխարհի ամենամեծ ռազմածովային զորավարժությունները Հավայան կղզիների ափերի մոտ, որոնք կանցկացվեն հունիսի 27-ից օգոստոսի 1-ը։
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան RIMPAC անունը ստացած զորավարժությունները, վերլուծաբանների կարծիքով, գործընկերների համար միասին աշխատելու հնարավորություն են, ինչպես նաև Չինաստանին զսպող հզոր ուղերձ:





























