Մահացել է խորհրդային հայտնի ծանրորդ, Աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Վասիլի Ալեքսեեւը:

Տիտղոսավոր մարզիկը մահացել է Մյունխենի սրտաբանական հիվանդանոցում, որտեղ բուժման նպատակով տեղափոխվել էր երկու շաբաթ առաջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին  ծանր:

Վասիլի Ալեքսեեւը մարզական կարիերայի ընթացքում 80 համաշխարհային ռեկորդ է սահմանել ամենահարգի` գերծանր քաշային կարգում: Լինելով 1972 եւ 1976թթ. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ութակի չեմպիոն` նույնքան անգամ գրավել է Եվրոպայի ուժեղագույն ծանրամարտիկ տիտղոսը, յոթ անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն:

1966թ.-ից Ալեքսեեւն ապրում էր Ռոստովյան շրջանի Շախտի քաղաքում, որտեղ ղեկավարում էր ծանր աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: