ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ զոհված տղամարդու անունը Քորի Քոմփարատոր էր, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն, հայտնում է AP-ն։

Ըստ Շապիրոյի, Քորի Քոմփարատորը այդ շրջանի հրշեջ պահպանության նախկին պետն էր, որը սիրում էր իր ընտանիքը։

«Քորին որպես հերոս զոհվեց: Քորին երեկ երեկոյան նետվեց պաշտպանելու իր ընտանիքը»,- ասել է նահանգապետը: