Եվրոպական քաղաքական համայնքի եզրափակիչ լիագումար նիստը սկսվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված ուղերձով, հայտնել է BBC-ն։

Նա խոստացել է ճնշել մարդկանց «արհամարհելի թրաֆիքինգի» դեմ, որի ժամանակ մարդկանց տեղափոխում են փոքր նավերով Լա Մանշի վրայով: Ըստ Սթարմերի՝  թրաֆիքինգը «մարտահրավեր» անվանելը սխալ բառ է:

«Հիմա սա ճգնաժամ է։ Հանցավոր կայսրությունը շահում է մարդկային տառապանքից և հուսահատությունից»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա նշել է, որ միավորելով իրենց ռեսուրսներն ու կիսելով մարտավարությունը՝ մաքսանենգության ուղիները արգելափակելու և ավազակախմբերին հաղթելու համար՝ եվրոպական երկրները պատեհություն ունեն նոր ճանապարհ հարթել անօրինական ներգաղթի դեմ պայքարում։