Միլուոկիում այս շաբաթ անցկացվող Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ ի հայտ եկավ նորաձևության նոր թրենդ՝ ականջի դնովի վիրակապեր, որոնք մասնակիցները կրում են որպես նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի աջակցության խորհրդանշական ժեստ, հայտնել է Reuters-ը։
Թրամփը համագումարին հայտնվեց աջ ականջի վրա մեծ վիրակապով, որը վնասվել էր Փենսիլվանիայում հանրահավաքում տեղի ունեցած մահափորձի ժամանակ։
«Մենք օգնում ենք նախագահ Թրամփին իրեն նորովի ներկայացնել», - հայտարարել է Արիզոնայի պատվիրակ Սյուզան Էլսվորթը: «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրան վնասվածքի կապակցությամբ։ Եվ պարզապես ուզում ենք, որ նա իմանա՝ որքան ենք իրեն սիրում»:
Միաժամանակ աջ ականջին վիրակապ էր դրել նա պատվիրակ Մայքլ Շաֆերը:
Հանրապետական կուսակցության քառօրյա համագումարի մեխը կդառնա հինգշաբթի Թրամփի փրայմ-թայմ ելույթը, երբ նա պաշտոնապես կընդունի Հանրապետական կուսակցության թեկնածությունը՝ նախագահական ընտրություններում իր ախոյան Ջո Բայդենին դիմակայելու համար:





























