ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույսո է հայտնել, որ հաջորդ շաբաթ ի վիճակի կլինի հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ կախված COVID-19-ից ապաքինումից, հայտնել է Սպիտակ տունը։
Նեթանյահուն մտադիր է հաջորդ շաբաթ ելույթ ունենալ Կոնգրեսում:
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է, որ « ակնկալում ենք, որ երկու առաջնորդները հնարավորություն կունենան հանդիպել, քանի դեռ վարչապետ Նեթանյահուն քաղաքում է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։





























