Էս մարդը մեր ժողովրդի ամենապարզ, պրիմիտիվ թշնամին է, իր թշնամությունը որեւէ լրացուցիչ բացատրություն եւ հիմնավորում չունի: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը իր ելույթում:
«Իրեն ոչինչ բացի անձնական կյանքից, վայելքներից հետաքրքիր չէ: 2022 թվականից առաջ Փաշինյանի ընտանիքը հանգիստն անցկացրել է Ջերմուկում, Օգոստոսին իրենք իրենց հանգիստն ավարտել են Ջերմուկից սեպտեմբերի 13-ին Ջերմուկը հրետակոծվել է: Ինչքան ջանքեր են գործադրում գործարարները Ջերմուկի համար, որ մարդիկ գնան, հանգստանան, իրենք ինչքան պատվիրակություն կա տանում են Ջերմուկ՝ ցույց տալու այնտեղ գտնվող ադրբեջանցիներին: Իրենք այսպես վարվելու են ցանկացած կետի հետ Հայաստանում, սա իրենց երկիրը չէ, սա մեր երկիրն է»,-ասաց նա:
Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել, Ղազարյանն ասաց, որ հիմնական շինարարությունը պետք է տեղափոխել մարզեր, հիմնական աջակցությունը պետք է ուղղված լինի սահմանամերձ համայնքներին, ամենալավ դպրոցներն ու մանկապարտեզները պետք է լինեն մարզերում,համայնքերին պետք է աջակցություն տրվի, ոչ թե սուբվենցիոն ծրագրեր իրականացվեն իշխանական ղեկավարություն ունեցող համայնքներին:





























