Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն առողջական վիճակի պատճառով մինչև կիրակի չեղարկել է հանրային միջոցառումները, հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես նշել են վարչապետի մամուլի ծառայությունից, «վարակիչ բնույթի» հիվանդությունը լուրջ չէ և միայն հանգիստ է պահանջում։
Վարչապետն ուրբաթ օրը պետք է հանդիպումներ ունենար տարբեր կուսակցությունների հետ՝ 2025 թվականի բյուջեի քննարկումները սկսելու համար։
Այժմ այս հանդիպումները վարելու են այլ նախարարներ։





























