Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  ներկայիս համապարփակ խափանումը, ըստ ԱՄՆ կառավարությանունեցած տեղեկատվության, հաքերային հարձակման արդյունք չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Իմ ընկալմամբ, դա ինչ-որ խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ: Սա, որքանով ինձ է հայտնի, որևէ չարամիտ հարձակում չէր»,- ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը Ասպենի ինստիտուտի անվտանգության ամենամյա համաժողովում: