Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի դատավճիռը զզվելի է անվանել և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան, հայտնում է BBC-ն։ Ավելի վաղ Սվերդլովսկի շրջանային դատարանը Գերշկովիչին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
«WSJ-ի լրագրող Էվան Գերշկովիչի դատավճիռը զզվելի է և միայն ընդգծում է Ռուսաստանի բացարձակ արհամարհանքը ԶԼՄ-ների ազատության նկատմամբ: Լրագրությունը չի կարող հանցագործություն լինել։ Գերշկովիչը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։





























