Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարության ֆեյբուքյան էջում:

Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

451550133_904518635050854_9194155210257133466_n.jpg (134 KB)

Նախարարի առաջին կանգառը Սրաշեն համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես նրանց կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

Այնուհետև նախարարն այցելել է Շիկահող և Ճակատեն համայնքներ, որտեղ նույնպես պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի և դրանցից օգտվելու պայմանների վերաբերյալ։

451739482_904518471717537_4242786519350157318_n.jpg (90 KB)

Համայնքային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն ու առաջարկները կհավաքագրվեն և կփոխանցվեն նախարարության պատասխանատուներին՝ հանգամանորեն ուսումնասիրելու և հնարավոր լուծումները գտնելու նպատակով։