ԱՄՆ փոխնախագահի հանրապետական ​​թեկնածու Ջեյ Դի Վենսը մեկնաբանել է նախագահական ընտրապայքարից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված դուրս գալու կոչերը։

«Ջո Բայդենին՝ իր թեկնածությունը դադարեցնելու կոչ անող յուրաքանչյուր ոք, որը  միաժամանակ նրան կոչ չի անում ցած դնել իր նախագահական լիազորությունները, ցինիզմի անհեթեթ մակարդակ է դրսևորում», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Բայդենի վարկանիշը կտրուկ անկում ապրեց նրա հանրապետական ​​հակառակորդի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձախողված հեռուստաբանավեճից հետո։

Լրատվամիջոցները միաժամանակ սկսեցին ավելի ու ավելի հաճախ գրել, որ Բայդենին ընտրապայքարը լքելու կոչ են անում նաև ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության անդամները։