Թել Ավիվում այսօրվա ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ են արել առաջիկայում ԱՄՆ նախատեսված ուղևորություն չմեկնել, քանի դեռ գործարքի ավարտը չի հայտարարվել, գրում է Times of Israel-ը:
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքն իր հերթին, հայտնում է, որ պատանդների մի քանի հարազատներ, ընդհակառակը, ծրագրում են Իսրայելի վարչապետի հետ մեկնել ԱՄՆ։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ պատանդների որոշ հարազատներ, որոնք նախապես ծրագրել էին թռչել վարչապետի հետ, մտափոխվել են, քանի որ Գազայի պատերազմի վերաբերյալ գործարք դեռևս չի հայտարարվել։





























